|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Այսօր մեկնարկող խորհրդարանի հերթական նիստերին, երկար ընդմիջումից հետո, կմասնակցեն նաեւ ընդդիմադիր պատգամավորները՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների։ Ընդդիմության` խորհրդարան վերադարձը ոգեւորել է ՔՊ-ականներին։
Երեկ երեկոյան խմբակցության նիստին նրանք չեն թաքցրել իրենց ուրախությունը, քանի որ, որքան ընդդիմությունը մտածելու առիթ ունի, որովհետեւ խորհրդարանական աշխատանքները բոյկոտելը կարող է նրանց մանդատներից զրկելու հիմք հանդիսանալ, ոչ պակաս մտահոգվելու առիթ ունեին իշխանությունները, որոնք գիտակցում էին, որ խորհրդարանն առանց ընդդիմության կորցնում է լեգիտիմությունը միջազգային հանրության աչքում եւ վերածվում ձեւական մի կառույցի` ընդգծելով երկրում առկա քաղաքական ճգնաժամը։ Թե որքան կտեւի ՔՊ-ականների ոգեւորությունը, եւ որ պահից սկսած Նիկոլ Փաշինյանը կրկին կսկսի sms-ներով խժդժություններ սարքել կամ որոշ ընդդիմադիրների անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ դատախազին գործուղել խորհրդարան, ապագան ցույց կտա։
Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։