Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Ըստ թուրքական Turkrus կայքի՝ ՌԴ նախագահը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Թուրքիայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Ուշագրավն այն է, որ կայքն առանձնահատուկ շեշտել է, թե Պուտինը ընտրություններում հաջողություն է մաղթել Էրդողանի կուսակցությանը:
Ի դեպ, թուրքական կայքերը նշում են, որ ռուս առաջնորդն Էրդողանին իբր ողջունել է թուրքերենով` ասելով՝ hoş geldiniz, որը թարգմանաբար նշանակում է «բարով եք եկել»: Ռուսական կայքերում, սակայն, նման տեղեկություն չկա:
Նշենք, որ Էրդողան-Պուտին հանդիպումը դեռ ընթանում է: