|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՆԱՏՕ-ի երկրները Dynamic Mongoose զորավարժություններ են անցկացրել այն մտավախությունների պատճառով, որ Ռուսաստանը դիտարկում է ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կարեւորագույն ստորջրյա օբյեկտները, հաղորդում Է Bloomberg գործակալությունը:
«Սուզանավերի ասիմետրիկ սպառնալիքը՝ նրանց գաղտնիությունն է, այն փաստը, որ այլ երկրներ, որպես կանոն, չգիտեն, թե որտեղ են նրանք գործում․.. Մեզ համար կարեւոր է դաշինքի անդամներին սովորեցնել, թե ինչպես հասկանալ այն իրավիճակը, որը սուզանավերը կփորձեն օգտագործել աննկատ մնալու համար», — Պարբերականը մեջբերում է ԱՄՆ ռազմածովային ուժերի փոխծովակալ եւ դաշինքի սուզանավերի հրամանատար Սթիվեն Մաքի հայտարարությունը ։
ԶԼՄ-ների տվյալներով՝ զորավարժություններն անցկացվել են ապրիլի 24-ից Ֆարերո-Իսլանդական սահմանագծում, որով «ռուսական նավերը պետք է անցնեն Ատլանտյան օվկիանոս մտնելու համար»: