| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքական Hürriyet թերթի` Վաշինգտոնում ներկայացուցիչ Թոլգա Թանըշը վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրաժարականի և Էրդողանի հետ տարաձայնությունների մասին ուշագրավ պնդում է առաջ քաշել: Նրա խոսքով` նախագահ Էրդողանի հետ հանդիպումից հետո կայացված այդ որոշումը պայմանավորված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Դավութօղլուի ժամադրությամբ, ինչը, լրագրողի բնորոշմամբ, «լցրել է համբերության բաժակը». տեղեկացնում է Demokrathaber-ը:
Նույն պնդումն է առաջ քաշել նաև Sozcu պարբերականի լրագրող Զեյնեփ Գյուրջանլըն: «Սպիտակ տունը մերժել էր մայիս ամսին միջուկային գագաթաժողովին մասնակցելու համար ԱՄՆ-ում գտնվող Էրդողանի` Օբամայի հետ հանդիպելու առաջարկը, սակայն կարճ ժամանակ անց կայացել էր Օբամա-Էրդողան հանդիպումը: Հայտնի չէ` այն պաշտոնակա՞ն էր, թե՞ ոչ պաշտոնական, սակայն այցի լուսանկարը մամուլում մատուցվեց որպես «Օբամա-Էրդողան առանձին հանդիպում»,- գրել է լրագրողը:
Նրա խոսքով` Էրդողան-Օբամա հանդիպումից մեկ ամիս անց խոսակցություններ շրջանառվեցին, որ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կմեկնի ԱՄՆ:
«Եվ Օբաման, ով մի կերպ համաձայնեց հանդիպել Էրդողանի հետ, Դավութօղլուի հետ հանդիպման համաձայնությունը միանգամից տվեց: Դրանից հետո Անկարան անցավ գործի` սկզբում Էրդողանի մոտ կանգնած «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների կողմից կրճատվեցին Դավութօղլուի լիազորությունները կուսակցությունում, այնուհետև հայտարարվեց, որ Օբամայի հետ Դավութօղլուի հանդիպումը հետաձգվում է: Ամերիկացի պաշտոնյաները, սակայն, հայտարարեցին, որ հանդիպումը հետաձգվել է ոչ թե ամերիկյան կողմի, այլ Անկարայի կողմից: Եվ վերջում` Դավութօղլուին ստիպեցին հեռանալ պաշտոնից»,- գրել է Գյուրջանլըն: