կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-23 16:02
Աշխարհ

Լիբիայի ցեղերը թուրքական ուժերի դեմ պատրաստ են տեղակայել 1 միլիոն մարտիկ. ԶԼՄ-ներ

Լիբիայի ցեղերը թուրքական ուժերի դեմ պատրաստ են տեղակայել 1 միլիոն մարտիկ. ԶԼՄ-ներ

Լիբիայի ցեղերը պատրաստ են տրամադրել մոտ 1 միլիոն մարդ, ովքեր պատրաստ են պայքարել Լիբիայում տեղակայված թուրքական ուժերի դեմ: Այս մասին, ըստ «Ալ-Շարխ ալ-Ավսաթ» թերթի, հայտնել է Լիբիայի շեյխերի և ցեղերի Գերագույն խորհրդի ներկայացուցիչ Սալեհ ալ-Ֆանդին:

«Մենք ունենք մեկ միլիոն մարդ, որը պատրաստված է և պատրաստ է դուրս գալ ռազմաճակատի», - ասել է նա: Ալ-Ֆոնդին հավելել է, որ «լիբիական ցեղերից շատերն արդեն մասնակցում են այս դիմակայությանը և պայքարում են լիբիական (ազգային) բանակի շարքերում»:

Ըստ Ալ-Ֆոնդիի՝ Լիբիայում Թուրքիայի գործողություններին առավել տպավորիչ պատասխանը «կլինի լիբիական ցեղերի ջոկատների ավանգարդ դերը Եգիպտոսի բանակի առաջխաղացման գործում, եթե թուրքական զորքերը որոշեն մուտք գործել Լիբիայի տարածք»:

Հուլիսի 14-ին Լիբիայի ազգային բանակի աջակցությունը վայելող Ներկայացուցիչների պալատը հայտարարել էր, որ Եգիպտոսը կարող է միջամտել Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ մղվող հակամարտությանը, քանզի Եգիպտոսն իր  արևմտյան սահմաններին ունի վտանգ։ Եգիպտոսի խորհրդարանն իր հերթին հավանություն է տվել Լիբիա զորք մտցնելու օրինագծին, իսկ երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հայտարարել էր լիբիական ցեղերին աջակցության և Լիբիա զորք մտցնելու մտադրության մասին։