|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Լրագրողներ առանց սահմանների»-ն Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Թայիփ Էրդողանին եւ Իլհամ Ալիեւին ներառել է «մամուլի ազատության գիշատիչներ 2021» ցուցակում, որտեղ պետությունների եւ կառավարությունների 37 ղեկավարներ են:
RSF-ի հաղորդմամբ՝ Թուրքիայում կլիմայի վատթարացումը նպաստում է լրագրողների դեմ բռնությանը:
Նշվում է, որ վերջին 5 տարում ավելի քան 100 լրագրող է ֆիզիկական բռնության ենթարկվել:
«Իլհամ Ալիեւը հիմնականում թիրախավորում է անկախ ԶԼՄ-ներն ու լրագրողներին, որոնք քննադատում են կառավարությանը: Ադրբեջանի դատական համակարգը դատապարտում է լրագրողներին անհեթեթ մեղադրանքները: Ալիեւի օրոք կայքերը կարող են արգելափակվել օրենքով, եթե դրանք «վտանգ են ներկայացնում պետության կամ հասարակության համար»: Գրաքննությունն ուժեղացվել է Լեռնային Ղարաբաղի պատճառով Հայաստանի հետ պատերազմի ժամանակ»,-ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարության մեջ: