|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today կայքի խմբագրությունում ոստիկանության իրականացրած խուզարկությունը: Կազմակերպության պաշտոնական կայքը շեշտել է, որ իրավապահների գործողությունները խախտում են լրագրողական աղբյուրների գաղտնիությունը:
«Yerevan.Today-ում խուզարկություն իրականացնելը և սարքավորումների առգրավումը լրագրողական աղբյուրների պաշտպանության սկզբունքի կոպիտ խախտում է, որը երաշխավորված է Հայաստանի օրենսդրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՄԻԵԴ-ի կողմից: Ցավում ենք, որ ոստիկանությունն առավել համաչափ եղանակ չի գտել իրենց օրինական նպատակին հասնելու համար»,- ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիհրը:
Հայտարարության մեջ առանձնահատուկ կերպով շեշտվել է նաև այն հանգամանքը, որ խուզարկություն կատարվել է նաև Yerevan Today-ի սեփականատիրոջ տանը: