Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության խոսնակ Մայքլ Ռեդիսկեն հայտնել է, որ սահմանադրական հանրաքվեի անցկացումից հետո Թուրքիայում մամուլի վիճակն էլ ավելի է բարդացել. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ գերմանական Deutsche Welle լրատվամիջոցի` Ռեդիսկեն ընդգծել է, որ Թուրքիայի մի շարք մեծ քաղաքներում, որտեղ գործունեություն է ծավալում ընդդիմադիր մամուլը, տեղի բնակչության մեծամասնությունը «ոչ» է ասել սահմանադրական փոփոխություններին:
«Ենթադրում եմ, որ նախագահ Էրդողանը երկրում մնացած վերջին անկախ լրատվամիջոցներին լռեցնելու համար ավելի շատ ճնշում կգործադրի: Ես լավատես չեմ այն մարդկանց նման, ովքեր մտածում են, որ Էրդողանը հաջող հանրաքվեից հետո գթասրտություն կդրսևորի: Նա գթասիրտ չէ: Ընդհակառակը՝ նա ագրեսիվ միապետ է»,- ասել է նա:
Ռեդիսկեն նաև անդրադարձել է Էրդողանի այն հայտարարությանը, թե Թուրքիայում ձերբակալված գերմանական Die Welt պարբերականի թղթակիցը չի արտահանձնվի Գերմանիային: Նա մասնավորապես ասել է. «Այդ հայտարարությունը ցուցադրում է, որ Յուջելը դեռ երկար ժամանակ անազատության մեջ կլինի»: