Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մինչ Հայաստանում շարունակվում են մամուլի դեմ ուղղված ոտնձգությունները, միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, ինչպիսին է «Լրագրողներ առանց սահմանների»-ն, նշում են, թե Հայաստանն «առաջընթաց» է գրանցել մամուլի ազատության ոլորտում:
Թե ինչի հիման վրա են նման եզրակացության եկել վերոնշյալ կազմակերպության անդամները, դժվար է ասել, բայց այն, որ մեր երկրում մամուլի ազատությունը վերջին տարիներին հետընթաց է ապրում, ակներև է:
Այսպես, օրինակ լրագրողներին ԱԺ-ում զրկել էին աթոռից ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի անցնելու ժամանակ ոտքի չկանգնելու համար:
HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը իրեն վերագրվող կեղծ մեղադրանքների դեմ հացադուլ էր հայտարարել և մահացել բանտում 2019 թ. հունվարի 26-ին:
Panorama.am կայքի ֆոտոլրագրող Լիլիան Գալստյանին արգելեցին մտնել խորհրդարանի շենքը, քանի որ «լուսանկարել էր մետաղորսիչ սարքերով պատգամավորներին զննող ՊՊԾ աշխատակիցներին»:
Ալեն Սիմոնյանը նաև սահմանափակեց լրագրողների շարժը ԱԺ-ի շենքում. այսուհետ լրագրողները կարող են իրենց աշխատանք իրականացնել միայն իրենց համար նախատեսված վայրում:
Մամուլի ազատության դեմ նմանատիպ դեպքերը բազմաթիվ են, բայց չգիտես՝ ինչ տրամաբանությամբ, արևմտյան կազմակերպությունները աչք են փակում երկրում մոլեգնող բռնաճնշումների վրա: