|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Լրագրողներ առանց սահմանների» հայտնի կազմակերպությունն այսօր՝ Լրագրողների նկատմամբ հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարի օրը, Թուրքիայի նախագահ Էրդողանին ներառել է մամուլի ազատության թշնամիների ցուցակում:
Ըստ Demokrathaber-ի՝ կազմակերպության բնորոշմամբ՝ Էրդողանը 2009 թվականից ի վեր մամուլի ազատության թշնամին է:
«Թշնամիների» ցուցակում են նաև մամուլի ազատության դեմ գործող, գրաքննության, ձերբակալությունների, բռնությունների և սպանությունների դիմող 35 նախագահ, քաղաքական գործիչ, կրոնական առաջնորդ, ինչպես նաև հանցախմբերի ղեկավարներ:
Ըստ կայքի՝ Էրդողանից բացի, մամուլի ազատության թշնամիների ցուցակում են` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Եգիպտոսի նախագահ Սիսին, ինչպես նաև ԻՊ-ը: