|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ Գերմանիայի կառույցի նախագահ Քրիստիան Միհրը Բեռլինում իր ելույթի ընթացքում ուշագրավ հայտարարություններ է արել «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ:
Ըստ Demokrathaber-ի՝ Միհրն իր ելույթում նշել է, որ Դինքի սպանությունը փոքր ֆանատիկոս խմբավորման գործունեություն չի եղել: Նա շեշտել է Դինքի սպանության հետևում կանգնողներին դատական պատասխանատվության ենթարկելու կարևորությունը` կոչ անելով քաղաքական նպատակներով դատական գործընթացն աչքաթող չանել:
Կազմակերպությունը Դինքի սպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ իր հայտարարության մեջ նաև կոչ է արել «ի վերջո, ամբողջությամբ բացահայտել Դինքի սպանությունը»:
Նշենք, որ այսօր լրանում է «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի դավադիր սպանության 10-րդ տարելիցը: Մինչ օրս նրա սպանությունն ամբողջովին բացահայտված չէ, իսկ մեղավորները շարունակում են մնալ անպատիժ: