կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-06 12:32
Տարածաշրջան

«Լրագրողներ՝ առանց սահմանների» կազմակերպությունը Էրդողանին և Ալիևին ընդգրկել է «մամուլի ազատության գիշատիչների» ցուցակում

«Լրագրողներ՝ առանց սահմանների» կազմակերպությունը Էրդողանին և Ալիևին ընդգրկել է «մամուլի ազատության գիշատիչների» ցուցակում

«Լրագրողներ՝ առանց սահմանների» կազմակերպությունը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչ» պետությունների և կառավարությունների 37 ղեկավարների թվում: Նրանք ընդգրկված են «2021 թվականի մամուլի ազատության գիշատիչների» ցուցակում, որոնք «վճռականորեն ճնշում են մամուլի ազատությունը»։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը նույնպես ընդգրկված են այս ցուցակում:

Կազմակերպությունը նշում է, որ վերջին հինգ տարվա ընթացքում ավելի քան 100 լրագրող ֆիզիկական բռնության է ենթարկվել, և շատերը շարունակում են մնալ «ազատազրկման ռիսկի» առջև:

«Իլհամ Ալիևը հիմնականում կենտրոնացած է անկախ լրատվամիջոցների և լրագրողների դեմ, որոնք քննադատում են կառավարությանը: Ադրբեջանի դատական համակարգը դատապարտում է լրագրողներին անհեթեթ, հորինված մեղադրանքներով, որոնք երբեմն շատ լուրջ են, իսկ անվտանգության ծառայությունները դանդաղ են հետաքննում լրագրողների դեմ ֆիզիկական հարձակումները և երբեմն պաշտպանում են հարձակվողներին, նույնիսկ եթե նրանք սարսափելի հանցագործություններ են կատարել»,– նշում է կազմակերպությունը՝ հավելելով, որ Ալիևի օրոք լրատվական կայքերը կարող են արգելափակվել, եթե «սպառնալիք են համարվում պետության կամ հասարակության համար»:

Նաև նշվում է, որ սրվել է գրաքննությունը հարևան Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի ընթացքում, կառավարությունը պարբերաբար հրաժարվում է արտասահմանյան լրագրողների հավատարմագրումից: