|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հոդված է հրապարակել «Ատլետիկո Մադրիդ»-ի մասին, որում խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
En.rsf-ի հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանն է հովանավորում «Ատլետիկո Մադրիդ»-ին: Կայքի հոդվածագիրը հիշեցնում է, որ «Ատլետիկո Մադրիդ»-ի համազգեստների վրա գրված գովազդը, թե իբր Ադրբեջանը «կրակի երկիր» է, գործնականում «ճնշման երկիր է»:
Կայքը մտահոգություն է հայտնել, որ միլիոնավոր ֆուտբոլասերներ, ովքեր մայիսի 24-ին նայելու են UEFA-ի առաջնության եզրափակիչը, խաբվելու են:
«Այդ կովկասյան հանրապետությունը ազատության ցուցանիշներով 180 երկրների մեջ զբաղեցնում է 160-րդ տեղը և այդ երկրի նախագահը՝ Իլհամ Ալիևը, մամուլի ազատության գիշատիչ է, ով հիմնովին վերացրել է բազմակարծությունն իր երկրում»,- գրել է կայքը:

