|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Նոր իրականություն մշակութային միջոցառումների տոմսերի վաճառքի ոլորտում. Tik.am Պարսկահայ Ալֆրեդ եւ Դրո Աբեդիները եւ ռեժիսոր, պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը հիմնադրել են նոր հարթակ՝ Tik.am, որը նոր իրականություն է մշակութային միջոցառումների տոմսերի վաճառքի ոլորտում:
Յուրաքանչյուրը կարող է գրանցվել կայքում, ունենալ իր անձնական էջը, որի միջոցով տոմս գնելիս արդեն իսկ կունենա 500 դրամի բոնուս: Կարեւոր է նշել, որ տոմս կարելի է ձեռք բերել նաեւ առանց անձնական էջի, բայց գրանցված օգտատերերը նաեւ կուտակում են քեշբեք, որի միջոցով կարող են հետագայում ձեռք բերել ցանկացած միջոցառման տոմս առանց բացառությունների:
Այս հարթակում նաեւ հնարավոր կլինի գտնել տեղեկություն եւ հետաքրքիր հոդվածներ ներկայացված ֆիլմերում, թատրոններում, համերգներում ներգրավված դերասանների, երաժիշտների և այլ մարդկանց մասին: Tik.am-ի շնորհանդեսին ներկաների համար բարձր տրամադրությունն ապահովեց «Կամի Ֆրենդս» խումբը, դե իսկ երեկոյի գլխավոր անակնկալը կենդանի լեգենդ Ձախ Հարութի ելույթն էր: