կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-18 15:53
Հասարակություն

Երևանում տեղի ունեցավ Ավետիս Հաջյանի «Գաղտնի ազգ. Թուրքիայի ծպտյալ հայերը» գրքի շնորհանդեսը

Երևանում տեղի ունեցավ Ավետիս Հաջյանի «Գաղտնի ազգ. Թուրքիայի ծպտյալ հայերը» գրքի շնորհանդեսը

Երեկ՝ հունվարի 17-ին, ժամը 16։00-ին «Զանգակ» գրատանը կազմակերպվեց սփյուռքահայ լրագրող և հետազոտող Ավետիս Հաջյանի հեղինակած «Գաղտնի ազգ Թուրքիայի ծպտյալ հայերը» (“Secret Nation: The Hidden Armenians of Turkey”) գրքի շնորհանդեսը, որին ներկա էր նաև հեղինակը։

Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հեղինակը նախ լուսանկարների միջոցով ներկայացրեց գիրքը, ապա պատասխանեց ներկաների հարցերին։ 592 էջից բաղկացած սույն ուսումնասիրությունը հիմնականում հիմնված է հեղինակի դաշտային հետազոտությունների վրա։ Բովանդակությունը կազմված է՝ ըստ Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի հայաբնակ այն շրջանների, որտեղ մինչ օրս պահպանվել են արևմտահայության բեկորներ։ Առանձին ենթագլուխներով անդրադարձ կա նաև Պոնտոսի շրջանում ապրող համշենահայերին, հայ հոռոմներին և հայախոս բոշաներին։

Անգլերենով լույս տեսած սույն գիրքն առաջին անգամ էր ներկայացվում հայաստանցի ընթերցողին։ Մինչ այդ շնորհանդեսներ էին կազմակերպվել Շտուտգարդում, Լոնդոնում և Նյու Յորքում։

Գրքին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք ընթերցել սույն հարցազրույցը՝ https://akunq.net/am/?p=62008։

Լուսանկարները՝  Աստղիկ Օհանյանի

Մելինե Անումյան / Akunq.net