կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-08 17:22
Հասարակություն

Տեղի ունեցավ Վիվառոյի նոր` Չինգաչունգ խաղի շնորհանդեսը

Տեղի ունեցավ Վիվառոյի նոր` Չինգաչունգ խաղի շնորհանդեսը

Մանկության խաղերը վերադառնում են Վիվառոյի հետ:

Չինգաչունգ խաղացել են բոլորը, դա այն քիչ խաղերից մեկն է, որը հարազատ է և մեծերին, և փոքրերին: Չինգաչունգը շատ գիտելիք կամ բարձր մտավոր կարողություն չի պահանջում: Ուղղակի պետք է տեղափոխվել մանկություն և խաղալ հաճույքի համար:

Վիվառոն, հավատարիմ մնալով հաճախորդներին հաճելի ու հետաքրքիր խաղեր առաջարկելու իր քաղաքականությանը, հանրությանը ներկայացրեց շատերի մանկության սիրված խաղը` Չինգաչունգը: Խաղի շնորհանդեսը տեղի ունեցավ մայիսի 6-ին, Կամի ակումբում:

Նշենք, որ օնլայն խաղի մասնակիցները միմյանց դեմ մրցում են ընտրելով հայկական շոու-բիզնեսի ճանաչված մարդկանց, որոնց կերպարներով էլ կատարում են նախընտրած քայլերը:

Շնորհանդեսին ներկայացվեց օնլայն Չինգաչունգ խաղալու կանոնները, որոնք շատ պարզ էին: Ընտրում ես կերպար, սպասում ես հակառակորդին և սկսում խաղալ:

Եվ այդ աստղերը, ովքեր հրավիրված էին խաղի շնորհանդեսին, բոլոր հյուրերի ու հանդիսատեսների ներկայությամբ բեմում հերթով մրցեցին միմյանց դեմ:

Կենդանի տարբերակով Չինգաչունգ խաղացին` Հովհաննես Ազոյանը,  Լուլուն, Արսեն Գրիգորյանը, Զառան, Արամ Չախոյանը, Գոռ Հարությունյանը, DJ Serjo-ն, Ժակ Պապիկյանը և այլոք:  Պարտվողը տեղի զիջում էր հաջորդ մասնակցին: Եվ այսպես շարունակաբար հաղթանակներ տանելով եզրափակիչ անցավ Գոռ Հարությունյանը, ով վերջին հանդիպումն անցկացրեց Վիվառո ընկերության գլխավոր տնօրեն Հարություն Համբարձումյանի հետ և… հաղթեց` դառնալով Չինգաչունգ խաղի առաջին չեմպիոնը:

Հաղթողին մրցանակը հանձնեց հենց Հարություն Համբարձումյանը, ով շնորհավորական խոսքում ասաց, որ շատ ուրախ է, որ այս խաղն ընդունվել է հանրության կողմից և մեծ հավանության է արժանացել, և Վիվառոն կրկին դիմում է մասնակիցներին` խաղալ հաճույքի և լավ ժամանցի համար:

Միջոցառումն անցավ ուրախ երաժշտության ու բարձր տրամադրության մթնոլորտում:

Չինգաչունգն այլևս հասանելի է բոլորին և ամենուր` ճչանաչելով հեռավորություն և տարիք:

Շնորհանդեսի նկարները կարող եք դիտել այստեղ:

Խաղալ հիմա