|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր Ծաղկաձորում լրագրողներին ներկայացվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական նոր կայքը, որտեղ կան որոշ նորամուծություններ: Մասնավորապես՝ տեղ է հատկացվել տնտեսական անվտանգությանը և կոռուպցիոն դեպքերի բացահայտումներին, ինչն իշխանափոխությունից հետո ԱԱԾ հատուկ ուշադրության կենտրոնում է: Բացի այս՝ առանձնացվել է առցանց հարցերի բաժին, ստեղծվել է «Թեժ գիծ»՝ 1-91 հեռախոսահամարով:
Yerkir.am-ի թղթակիցը Ծաղկաձորից հայտնում է, որ միջոցառման շրջանակում ծրագրված է նաև սեմինար-քննարկում՝ տեղեկատվահոգեբանական ազդեցության, Ադրբեջանի, Թուրքիայի հատուկ ծառայությունների համակարգերի և ՀՀ ու Արցախի դեմ նրանց հետախուզական-քայքայիչ գործունեության ընդհանուր բնութագրի, համացանցով Ադրբեջանի հատուկ ծառայությունների հավաքագրական աշխատանքի ընդհանուր բնութագրի և այլ թեմաների շուրջ: Իսկ ավելի ուշ տեղի կունենա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հանդիպումը լրագրողների հետ: