Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԵՊՀ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Կրթամշակութային կյանքը Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին» ժողովածուի շնորհանդեսը:
Այն ներառում է Համազգային հայ կրթական և մշակութային միության, Երևանի պետական համալսարանի և ՀՀ ԳԱԱ նախաձեռնությամբ 2018թ. մայիսի 15-16-ին տեղի ունեցած նույնանուն խորագրով գիտաժողովում Ռուբինա Փիրումյանի, Ալիսա Գասպարյանի, Քնարիկ Աբրահամյանի, Նարինե Դիլբարյանի, Ալվարդ Խաչատրյանի, Դավիթ Գասպարյանի, Սուրեն Դանիելյանի, Գևորգ Կեսոյանի, Էդիկ Մինասյանի, Ռուբինա Փիրումյանի, Սոֆյա Օհանյանյանի, Գուրգեն Վարդանյանի եւ ուրիշների ուսումնասիրությունները:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը բացման խոսքում նշեց. «Համազգային հայ կրթական և մշակութային միության հետ Երևանի պետական համալսարանը և Գիտությունների ազգային ակադեմիան Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի շրջանակում 2018թ. որոշեց կազմակերպել «Կրթամշակութային կյանքը Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին» խորագրով գիտաժողովը: Ծագեց առաջին հարցը`արդյո՞ք բավական նյութ կա գիտաժողովի համար, քանի որ շատ լավ հասկանում էինք, որ Առաջին Հանրապետության գոյության ծանրագույն տարիներին, երբ ամենուր սով էր ու ֆինանսատնտեսական խորը ճգնաժամ, պատերազմ, ներքին և արտաքին թշնամիների գործունեություն, արդյոք այդպիսի պայմաններում Հայաստանի Առաջին Հանրապետության իշխանությունները և հայ հասարակությունը ժամանակ և ուժ գտել են իրենց մեջ`զբաղվելու գիտակրթական գործերով: Այս ժողովածուում ընդգրկված նյութերը տալիս են հստակ պատասխան` Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիրներն ունեին ազգային մտածելակերպ, անկոտրում կամք և նվիրում»:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդիկ Մինասյանը, շնորհակալություն հայտնելով Համազգային հայ կրթական և մշակութային միությանը և ժողովածուի հեղինակներին, նշեց. «Մեր համատեղ աշխատանքի արդյունքում ծնվեց այս շատ արժեքավոր աշխատությունը: Ձեռնարկի առաջնային ու ամենակարևոր արժանիքն այն է, որ առաջին անգամ հանգամանորեն գիտական հանրությանը և հասարակությանը ներկայացվեցին Հայաստանի Առաջին Հանարպետության կրթամշակութային կյանքի տարբեր ոլորտները: Ամենակարևորը` նախանշվեցին Առաջին Հանրապետության պետական քաղաքականության հիմքերը, կրթության ու մշակույթի ոլորտում և՛ գիտության զարգացման միտումները և՛ հեռանկարները: Այստեղ ամփոփվում են այդ ծանր տարիներին հանրապետության սոցիալ-տնտեսական մեծ խիզախումները: Դրանցից մեկն է հատկապես ԵՊՀ-ի հիմնադրումը, որը իսկապես խոշորագույն երևույթ էր»,-եզրափակեց նա: