Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան և Իտալիան Իսրայելին կոչ են անում դադարեցնել բնակավայրերի շինարարությունը Հորդանան գետի արևմտյան ափին: Այս մասին ասվում է հինգշաբթի այդ երկրների արտգործնախարարությունների պաշտոնական ներկայացուցիչների տարածած հայտարարության մեջ:
«Մենք Իսրայելի կառավարությանը հորդորում ենք հետ կանչել Հորդանան գետի ափին գտնվող՝ գրավված Հար Հոմա բնակավայրում 540 բնակելի շենքերի շինարարություն սկսելու որոշումը և դադարեցնել գրավյալ պաղեստինյան տարածքներում բնակավայրերի ընդլայնման քաղաքականությունը,- ասվում է հաղորդագրությունում:- Բնակավայրերն անօրինական են՝ միջազգային օրենսդրության համաձայն, և վտանգ են ներկայացնում իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների համար»։
Հինգ երկրների արտգործնախարարությունների ներկայացուցիչների կարծիքով՝ «եթե Հար Հոմայում բնակավայրերն ընդլայնելու մասին որոշումը կյանքի կոչվի, դա կխաթարի պաղեստինյան կենսունակ պետության՝ Իսրայելի և Պաղեստինյան պետության մայրաքաղաք Երուսաղեմով, հեռանկարները»:
«Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ միակողմանի նախաձեռնություններից, վերսկսել երկխոսություն, որը վստահություն է ներշնչում, որ երկու երկրների համակեցության վրա հիմնված լուծում կլինի և հակամարտությունը կդադարեցվի» - ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Իսրայելի կողմից Հորդանան գետի ափին շինարարությունը համարվում է իսրայելա-պաղեստինյան՝ տասնամյակների դիմակայությունը լուծելու հիմնական խոչընդոտներից մեկը: 2016-ի դեկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունեց 2334 բանաձևը, որով Իսրայելից պահանջվում է անհապաղ դադարեցնել բնակեցման գործողությունները Պաղեստինի գրավյալ տարածքներում: Իսրայելը հայտարարել է, որ չի կատարելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փաստաթղթի դրույթները: