|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախազգուշացրել է Իսրայելի արտգործնախարար Գաբի Աշկենազիին, որ Վաշինգտոնն ակնկալում է պաղեստինյան արմատականների դեմ իսրայելական ռազմական գործողության շուտափույթ ավարտ:
Ըստ Axios պորտալի աղբյուրների՝ Բլինքենը տեղեկացրել է իսրայելցի գործընկերոջը, որ ամերիկյան կողմը խոչընդոտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ֆրանսիայի նախաձեռնությանը՝ դադարեցնել կրակը Իսրայելի և Գազայի հատվածի միջև: Միաժամանակ, պետքարտուղարը շեշտել է, որ Վաշինգտոնը «չի կարող շարունակել աջակցել Իսրայելին հրապարակային և դիվանագիտական ճանապարհով»:
Իսրայելի ԱԳՆ ղեկավարը Բլինքենին ասել է, որ գործողությունն ավարտելու համար կպահանջվի ևս մի քանի օր: