|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը սպասում է կրկեսի շենքի կառուցմանը, որպեսզի Լեոնիդ Ենգիբարյանի արձանը կրկին տեղադրի շենքի առջև: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ կրկեսի շենքը քանդելիս արձանը հանել են, խնամքով փաթաթել և պահել: Քանդակագործին խոստացել են, որ շենքի շինարարության ավարտին Ենգիբարյանի արձանը կրկին կտեղադրվի շենքի մուտքի մոտ:
«Վերջին շրջանում շատերը գնում են այնտեղ և պահակին հարցնում, թե ո՞ւր է քանդակը, մտածում են` հանել են, բայց, չէ, խոստացել են, որ կրկին նույն տեղում կլինի»,- ասաց Թոքմաջյանը:
Նա հիշեց, որ տարիներ առաջ, երբ ինքը մաեստրո Հովհաննես Չեքիջյանի երգչախմբում ելույթներով հանդես գալու համար մեկնել էր Բելառուս, հանդիպել էր Ենգիբարյանի հետ: Թոքմաջյանը խնդրել է Չեքիջյանին` այդ օրվա փորձը չեղյալ հայտարարել և դրա փոխարեն գնալ Ենգիբարյանի ելույթը դիտելու: «Փառահեղ ելույթ էր, հիշում եմ` ես էլ ծաղիկ նետեցի նրա ոտքերի առաջ: Երբ ելույթից հետո գնացի հանդերձարան, տեսա Լյոնյային` քրտինքի մեջ կորած, էդ մի ծաղիկը ձեռքին, մի անկյունում նստած, հենց այդպես էլ կերտել էի նրան»,- ասաց քանդակագործը: