|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին այսօր հայտարարել է, որ իսլամական երկրները պետք է դադարեցնեն նավթի մատակարարումն Իսրայելին։ Այս մասին տելեգրամյան իր օգտահաշվում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Բան այն է, որ Իսրայել նավթի զգալի ծավալների արտահանում է իրականացնում Բաքվի բարբարոսական վարչախումբը Թուրքիայի տարածքով։
Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունն էլ ավելի է սահմանափակում առանց այն էլ էրդողանական վարչախմբի՝ Թել-Ավիվի դեմ կոշտ հռետորաբանության պատճառով սահմանափակված Բաքվի բռնապետի մանևրի տիրույթը և նրան մղում անկյուն։
Սակայն Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարության համատեքստում պակաս, մեղմ ասած, տհաճ իրավիճակում չի հայտնվում նաև էրդողանական վարչախումբը, որը Իսրայելի դեմ կոշտ հռետորաբանությամբ փորձում է իրեն ի ցույց դնել, իբր, պաղեստինցիների հավանավորի, մինչդեռ իրանական կողմը կոչ է անում խոսքից անցնել գործի՝ փակել Բաքու-Ջեյհանի միջոցով Իսրայելին մատակարարվող նավթը»,- գրել է Ոսկանյանը։