Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հինգշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում նշել է, որ Իսրայելը միանձնյա պատասխանատու է Երուսաղեմում, Հորդանան գետի ափին և Գազայում ընթացող հակամարտության համար. հաղորդում է CNN Türk-ը:
«Նման ողբերգությունների կրկնությունն անխուսափելի է, քանի դեռ Իսրայելը պատասխանատվության չի ենթարկվել իր հանցագործությունների համար և չի դադարեցրել իր անպատժելիության հավատը»,- ասել է Չավուշօղլուն:
«Մենք չենք լռելու սարսափելի վայրագությունների առջև, քանի որ անարդարության առջև լռությունը հավասարազոր է կատարված հանցագործություններին մասնակցելուն: Նա, ով լռում է անարդարության առաջ, չարիք է», - ասել է Չավուշօղլուն:
Նույն օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ էր արել Իսրայելին՝ ապահովել օգնության արագ և անկաշկանդ հասանելիությունը:
«Եթե երկրագնդին դժոխք կա, դա Գազայի երեխաների այսօրվա կյանքն է: Մարտերը լուրջ վնաս են հասցրել Գազայի քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքներին, ներառյալ՝ ճանապարհներին ու էլեկտրահաղորդման գծերին, ինչը հանգեցրել է հումանիտար արտակարգ իրավիճակի: Գազայում անցակետերը փակվել են, և էլեկտրաէներգիայի պակասն ազդում է ջրամատակարարման վրա»,- ասել է Գուտերեշը: