|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ չորս երկրներ կոչ են արել Իսրայելին՝ դադարեցնել անօրինական հրեական բնակավայրերի կառուցումը օկուպացված Արեւմտյան ափին եւ Արեւելյան Երուսաղեմում։
Եվրամիության երեք երկրներ՝ Ֆրանսիան, Իռլանդիան, Էստոնիան և Նորվեգիան, դիմել են Թել Ավիվին՝ Պաղեստինում ապօրինություններին վերջ տալու խնդրանքով։ Թել Ավիվի քաղաքականությունը քննադատող համատեղ հայտարարությանն աջակցել է նաեւ Ալբանիան, որը հաջորդ տարի կմիանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։
Հայտարարության հեղինակները նշել են, որ հրեական բնակավայրերը սկզբունքորեն անօրինական են՝ միջազգային իրավունքի տեսանկյունից, և խոչընդոտ են «Երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքի հիման վրա պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման համար։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները նաև լուրջ մտահոգություն են հայտնել Իսրայելի պաշտպանության նախարարության որոշման առնչությամբ պաղեստինյան վեց իրավապաշտպան կազմակերպությունների ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու վերաբերյալ։