|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիան կոչ է անում անհապաղ դադարեցնել Իսրայելի օկուպացիոն ուժերի բռնությունները Երուսաղեմում՝ խաղաղ ու անզեն պաղեստինյան բնակչության նկատմամբ: Այս մասին Twitter-ում գրել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:
Քալընը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարականով՝ պաշտոնական Անկարան բոլոր մակարդակներում կիրառել է լծակներ, որ դադարեցնի Իսրայելի բռնությունները գրավյալ Արևելյան Երուսաղեմում:
«Պաղեստինցիների հետ կապված ցանկացած բռնության և միջադեպի պատասխանատվությունն ամբողջապես կրում են Իսրայելի իշխանությունները»,- գրել է Թուրքիայի առաջնորդի խոսնակը:
Նշենք, որ Իսրայելի գործողությունները դատապարտել էր նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Հիշեցնենք, որ Երուսաղեմում գտնվող՝ մուսուլմանների համար կարևորագույն սրբատեղիում՝ Ալ Աքսա մզկիթում, պաղեստինցիների աղոթքի ժամանակ իսրայելական ոստիկանությունը հարձակվել և փորձել էր ցրել նրանց, բախումների ընթացքում հարյուրավոր մարդիկ են վիրավորվել։