|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Եվրամիության երկրները միաձայն կոչ են արել Իսրայելին հակահարված չտալ Իրանի հարձակմանը։ Այս մասին հայտնում է ամերիկյան Politico թերթի եվրոպական խմբագրությունը՝ վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան դիվանագետին, գրում է ТАСС-ը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը ցանկանում էր «կանխարգելիչ կերպով հասկացնել Նեթանյահուին, որպեսզի նա խելագարություն չանի»։ Մի քանի դիվանագետներ Politico-ին հաստատել են, որ ԵՄ երկրները միաձայն աջակցել են կոչին:
Սպասվում է, որ ԵՄ արտգործնախարարները ապրիլի 16-ին կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն Թեհրանի դեմ նոր պատժամիջոցները: Ըստ թերթի աղբյուրների, եթե միաձայն հաստատվի, ապա այս շաբաթ պատժամիջոցներ կկիրառվեն։