| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայում որոշել են հիշեցնել, որ հարավային Ադանա նահանգում գտնվող Ինջիրլիքի ավիաբազան պատկանում է Թուրքիայի ռազմաօդային ուժերին և Թուրքիայի ռազմական համալիրը է:
TRT թուրքական պետական գործակալությունը, վկայակոչելով պաշտպանության նախարարության աղբյուրները, Թուրքիայի կառավարությունը «թույլ է տալիս ԱՄՆ կառավարությանը մասնակցել Ինջիրլիքում գտնվող՝ Թուրքիայի զինված ուժերի օբյեկտներում համատեղ պաշտպանական միջոցառումներին»: Ավելին՝ Ինջիրլիքում որոշակի օբյեկտների օգտագործումն իրականացվել է 1980-ի մարտին Անկարայի և Վաշինգտոնի միջև ստորագրված «Պաշտպանության և տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրին համապատասխան:
Հարցեր են առաջանում՝ կապված Ինջիրլիքի ավիաբազայի ապագայի հետ, որտեղ տեղակայված են ԱՄՆ միջուկային մարտագլխիկները: «Ինջիրլիքի բազայի բոլոր օբյեկտները պատկանում են Թուրքիայի Հանրապետությանը»,- նշել են թուրքական ՊՆ-ի աղբյուրները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2019-ի դեկտեմբերին հայտարարել էր, որ Թուրքիան կարող է փակել բազան՝ ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքների և ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի, սակայն այդպես էլ չփակեց: