|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրք լրագրող Զուլֆիքար Դողանը նշում է, որ Թուրքիան կարող է վրեժ լուծել Միացյալ Նահանգներից թուրքական պաշտպանական արդյունաբերության դեմ վերջին պատժամիջոցների համար՝ պահանջելով լքել Ինջիրլիքի ավիաբազան:
Ըստ նրա՝ այս տարբերակը Անկարայի ծանոթ սպառնալիքներից է, երբ Վաշինգտոնի հետ նրա հարաբերությունները մտնում են բացասական փուլ:
Ըստ Ahval–ի՝ ամերիկյան պատժամիջոցները արգելում են թուրքական ռազմական արդյունաբերությանը՝ վարկեր ստանալ ամերիկյան կամ միջազգային ֆինանսական հաստատություններից, սահմանափակում են արտահանման լիցենզիաները թուրքական ռազմական արտադրանքի համար, որոնք արտադրվում են ամերիկյան բաղադրիչներով, և նախաձեռնում են վիզայի ու ակտիվների սառեցում ընկերության ղեկավարների համար:
Ինջիրլիքի ավիաբազան տասնամյակներ շարունակ համատեղ շահագործվում է ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից, այն կարևոր հենակետ է ԱՄՆ գործողությունների համար Իրաքում և Սիրիայում: Բացի այդ՝ բազայում տեղակայված են նաև մարտավարական միջուկային զենքեր: