| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Պենտագոնը թուրքական մի շարք կազմակերպությունների հետ պայմանագիր է կնքել՝ Թուրքիայում գտնվող Ինջիրլիք ռազմաբազայում (Ադանայի նահանգ) շինարարական աշխատանքներ անցկացնելու վերաբերյալ, մինչև 2024 թ.՝ ընդհանուր 95 մլն. դոլար գումարով: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում են ԱՄՆ-ի ՊՆ մամլո քարտուղարությունից:
«Թուրքական ութ կառուցապատող ընկերության հանձնվել է ընդհանուր 95 մլն. դոլար արժողությամբ պայմանագիր, որով նախատեսվում է Թուրքիայում ԱՄՆ Ռազմաօդային ուժերի ռազմաբազայում իրականացնել ռազմական նշանակության շինարարություն: Աշխատանքները ավարտին կհասցվեն 2024 թ. դեկտեմբերի 31-ին», - նշված է Պենտագոնի հայտարարության մեջ:
Այս պահին Ինջիրլիքում տեղակայված է 39-րդ ռազմաօդային էսկադրիլիան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան հնարավոր է փակի Ինջիրլիքի ավիաբազան ԱՄՆ-ի համար, եթե ԱՄՆ-ն ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգեր գնելու համար պատժամիջոցներ սահմանի Թուրքիայի նկատմամբ: