|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Թուրքիայի հարավում գտնվող Ադանա նահանգի Ինջիրլիքի ավիաբազայում հայտնաբերվել է խոցված անօդաչու թռչող սարք, որը դեկտեմբերի 24-ին հանձնվել է տեղական հակաահաբեկչական ոստիկանության ստորաբաժանմանը՝ հետաքննության համար:
Ըստ անվտանգության աղբյուրներից ստացված տեղեկատվության՝ կործանված անօդաչու սարքը հայտնաբերվել է չորեքշաբթի՝ տանկերային 10-րդ բազայի մոտակայքում. նշում է քրդական Rudaw-ը:
Դեպքի վայր ժամանած հակաահաբեկչական ոստիկանության ստորաբաժանումները առգրավել են անօդաչու թռչող սարքը: Այս պահին դեպքի առթիվ հետաքննություն է տարվում: