Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանիայի Կանցլեր ԱՆգելա Մերկելի` Թուրքիա կատարելիք այցի նախօրեին կողմերի միջև Ինջիրլիքի ռազմաբազայի հետ կապված նոր լարվածություն է առաջացել. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական Hürriyet թերթի կայքի տեղեկացմամբ՝ Թուրքիան պահանջել է իր համար ամբողջությամբ հասանելի դարձնել Ինջիրլիքում տեղակայված «Տորնադո» տիպի հետախուզական ինքաթիռների կատարած լուսանկարները: Սիրիայի տարածքում կատարված այդ լուսանկարները թուրքական կողմը պատրաստվում է օգտագործել «Իսլամական պետություն» (ԻՊ-IŞİD) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում:
Թուրք գեներալներից մեկը Անկարայում Գերմանայի դեսպանատանը հայտնել է, որ հետախուզական ինքնաթիռների ձեռք բերած տեղեկությունների հասանելիության դիմաց թուրքական կողմը Ինջիրլիքի գերմանական զորակազմի` նախապես ծրագրված վերակառուցման աշխատանքների թույլտվություն կտա:
Սակայն Գերմանիայի պաշտպանության նախարարությունը մերժել է Թուրքիայի այս առաջարկը: Նախարարությունը նշել է, որ հետախուզական ինքնաթիռների ձեռք բերած տեղեկությունները կարող են տրամադրվել միայն ԻՊ-ի դեմ պայքարող կոալիցիային: Գերմանիայի պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ իրենք վաղուց են սպասում Ինջիրլիքում վերակառուցման աշխատանքներ սկսելու թույլտվությանը, բայց Թուրքիան անհայտ պատճառներով չի հաստատում ծրագիրը:
Գերմանական հետախուզական ինքնաթիռների կողմից Սիրիայում կատարված` ԻՊ-ի դիրքերի լուսանկարները ներկայումս Թուրքիայի համար միայն մասամբ են հասանելի: Թուրքական կողմի պնդմամբ՝ Գերմանիան այս կերպ փորձում է խոչընդոտել Սիրիայի «Ժողովրդական միություն» կուսակցության (ԺՄԿ-PYD) դեմ այդ տվյալների օգտագործմանը:
Նշենք, որ ԺՄԿ-ն հայտնի է որպես Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) ենթակառույց: