|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Նենց ենք արել, որ Նիկոլ Փաշինյանը մաքսիմալ դժվարությամբ մուտք գործի մեր կառավարության շենք՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեցին ձեռնաշղթաներով իրենց ՀՀ կառավարության շենքի դարպասներին գամած քաղաքացիները։
«Այս շենքն իրեն չի պատկանում, ոչ էլ այս պետությունն է իրեն պատկանում»,-ասաց նրանցից մեկը։
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ «Ազատագրում» շարժման անդամներ են և դեմ են Նիկոլ Փաշինյանին։
«Մենք պահանջում ենք նրա անհապաղ հրաժարականը, մենք չենք ուզում, որ նա մտնի մեր պետության կառավարության շենք և մենք չենք ուզում «թուրքը» ամսի 24-ին գնա Ծիծեռնակաբերդ»,-ասացին նրանք։
Ակցիայի մասնակիցները համոզված են, որ քիչ է մնացել, պետք է դիմանալ, սրիկան հեռանալու է։
Ոստիկանները երկար ժամանակ չէին կարողանում որևէ կերպ բացել ձեռնաշղթաների կողպեքը։
«Նիկոլ Փաշինյանի Հայաստանում նույնիսկ չեն կարողանում կազմակերպված մի հատ ռեզակ բերեն ու կտրեն, բուլավկեքով են աշխատում»,-ասաց ակցիայի մասնակիցը։
Ձեռնաշղթաները բացելուց հետո խաղաղ ակցիայի մասնակիցներին ապօրինաբար բերման ենթարկեցին։