|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման խումբը Արցախում շարունակում է ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները. հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ ականազերծման ընթացքում Մարտակերտի շրջանում ռուս սակրավորները վնասազերծել են ավելի քան 30 152 մմ բեկորային-ֆուգասային հրետանային արկեր:
2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 1 548 հա տարածք, 484 կմ ճանապարհ, 1 524 շինություն, այդ թվում ՝ 30 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 994 պայթուցիկ առարկա:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չաշխատող զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում հատուկ սարքավորված զինափորձարանում:
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։