Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 960 երեխա, որոնցից 484-ը տղաներ են, 476-ը՝ աղջիկներ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ԱՀ Առողջապահության նախարարությունից։
Քաղաք Ստեփանակերտում 820 երեխա է ծնվել, առավելագույն ծնված երեխաների քանակ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 78 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 27, Հադրութում՝ 16, Քաշաթաղում ՝15 և Շահումյանում՝ 4 երեխա:
Հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 16 ծնունդ:
Հարկ է նշել, որ թվով 7 երեխաներ ծնվել են արհեստական բեղմնավորման ճանապարհով:
Արցախի Հանրապետությունից ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 21 երեխա:
Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը առաջին կիսամյակում կազմել է 977 երեխա, որոնցից 495-ը՝ տղաներ են, 482-ը՝ աղջիկներ:
Հիշեցնենք, որ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 925 երեխա, ինչը նշանակում է, որ ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում ծնունդների թիվն աճել է 35-ով: