Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը:
Ռուս խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում։
Նշվում է նաև, որ հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, հումանիտար օգնություն է ցուցաբերվում բնակչությանը:
«Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 129 փախստական։ Ընդհանուր առմամբ՝ 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 51 537 մարդ:
Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Մեկ օրում մաքրվել է 36 հա տարածք, 4 կմ ճանապարհ, 13 տուն, հայտնաբերվել և դուրս է բերվել 19 պայթյունավտանգ առարկա:
Ընդհանուր առմամբ՝ 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 783,3 հա տարածք, 237,8 կմ ճանապարհ, 929 շենք-շինություն, այդ թվում ՝ 27 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 873 պայթուցիկ առարկա», – ասված է հաղորդագրության մեջ: