| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման վաշտի անձնակազմը շարունակում է Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները։
ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ մեկ օրվա ընթացքում Մարտակերտի շրջանում ռուս սակրավորները վնասազերծել են 12 152 մմ բեկորային-ֆուգասային հրետանային արկեր։
2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 1 690 հա տարածք, 525 կմ ճանապարհ, 1 613 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 237 պայթուցիկ առարկա:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չաշխատող զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում «Բալիջա» հատուկ սարքավորված զինափորձարանում։
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։