|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները շարունակում են տարածքը և սոցիալական ենթակառուցվածքը պայթուցիկ օբյեկտներից մաքրելու աշխատանքները։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
2020թ.-ի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորքերի մարդասիրական ականազերծման ստորաբաժանումները պայթուցիկներից մաքրել են ավելի քան 2300 հա պայթուցիկ նյութեր, ինչպես նաև 683 կմ ճանապարհ։ Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 26 հազար զինամթերք։
ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ ռուս սակրավորներն Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մոտակայքում հայտնաբերել ու նույնականացրել են ПМН-1 հակահետևակային ականը, որը դուրս բերել հնարավոր չէ։ Այն տեղում ոչնչացնելու մասին որոշում է կայացվել։