|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Ռուս սակրավորները մեկ օրում Լեռնային Ղարաբաղում մաքրել են 6,5 հա տարածք, հայտնաբերել և ոչնչացրել 787 պայթուցիկ նյութ. հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է գրեթե 446,4 հա տարածք, մոտ 165 կմ ճանապարհ, 618 բնակարելի շենք, այդ թվում՝ 22 սոցիալապես նշանակալի օբյեկտ, վնասազերծվել է 22 542 պայթուցիկ առարկա:
Լեռնային Ղարաբաղում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք լեռնային տեղանքի և եղանակի վատթարացման պայմաններում թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը։
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չաշխատող զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված զինափորձարանում։