Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական գործողությունների ավարտից հետո գյուղատնտեսական նշանակության հողերի զգալի մասը հայտնվել է սահմանամերձ գոտում․ գրում է ՌԴ ՊՆ-ն ՝ նշելով, որ տեղի բնակչությունը մտավախություն ունի սահմանամերձ հողատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ և ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոն են ընդունվում անվտանգության ապահովման բազմաթիվ հայտեր։
«Ռուս խաղաղապահներն ապահովում են Լեռնային Ղարաբաղի Ասկերանի և Աղդամի շրջանների սահմանին կողմերի սահմանազատման գծի երկայնքով հակահրդեհային գոտու ստեղծման աշխատանքների իրականացման անվտանգությունը։ Տեղի բնակիչների խոսքով՝ այստեղ ամեն տարի խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվում, և հակահրդեհային գոտու առկայությունը թույլ կտա նվազագույնի հասցնել կրակի անվերահսկելի տարածման ռիսկերը՝ խոտի բռնկման դեպքում», - հայտնել է հումանիտար արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Պերեպյոլկինը։
Հաղորդագրությունում նշվում է՝ խաղաղ կյանքի վերականգնման, այդ թվում՝ կողմերի սահմանազատման գծի մերձակայքում գտնվող գյուղատնտեսական դաշտերում աշխատանքների վերսկսման համար ռուս խաղաղապահները տեղանքը նաև մաքրում են պայթյունավտանգ առարկաներից։
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուսաստանյան խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։