Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՌԴ խաղաղապահ ուժերը Լեռնային Ղարաբաղում շարունակում են իրավիճակի շուրջօրյա հսկողություն իրականացնել: Բոլոր դիտակետերից տվյալներ ստանալու համար տեղադրվել են տեսաձայնագրման շարժական համակարգեր: Հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկվում է շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ- մայոր Իգոր Կոնաշենկովը.
Ռուս խաղաղապահներն ապահովում են արցախցիների անվտանգ վերադարձն իրենց բնակավայրեր, ցուցաբերվում է հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ականազերծման աշխատանքները շարունակվում են Ստեփանակերտում և Շուշի-Լիսագոր հատվածում: Վերջին մեկ օրում ականազերծվել է 4 հեկտար տարածք, 1 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 17 պայթյունավտանգ առարկա:
Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է 38 հեկտար տարածք, ավելի քան 12կմ ճանապարհ, 117 տուն և սոցիալական կառույց: Հայտնաբերվել և ոչնչացվել է 1100 պայթյունավտանգ առարկա:
Ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ շարունակվում են դիերի որոնումները: