Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակն այս տարվա ընթացքում ձեռքով ականազերծման մեթոդով Սյունիքի մարզում ականազերծել է մոտ 10 000 քմ ականապատ տարածք։
Կատարված աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացրել են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերացիոն բաժնի աշխատակիցները։
Զուգահեռաբար, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է վտանգավոր տարածքների նշագրման աշխատանքները։ Այդ աշխատանքների արդյունքում, Սյունիքում նախազգուշացնող վահանակներով և ժապավեններով արգելափակվել է 49 վտանգավոր տարածք, տեղադրվել է 883 վահանակ և 19690 գծամետր ժապավեն։ Նշագրման նպատակն է կանխարգելել մարդկանց մուտքը վտանգավոր տարածքներ, ինչպես նաև իրազեկել ականի պատճառած վտանգի մասին։
Հիշեցնում ենք, որ նշագրված արգելափակված տարածքներ մուտք գործելը կամ զգուշացնող վահանակները և ժապավենները ոչնչացնելն ու տեղահանելը կարող են ձեր և ձեր մտերիմների խեղման կամ մահվան ակամա պատճառը դառնալ։ Տեղեկացված լինելուն զուգահեռ պահպանենք անվտանգության կանոններն ու խուսափենք վտանգներից:
ՀՀ ՊՆ