|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մենք այսօր պայմանավորվել ենք, որ փետրվարի 20-ը հայտարարում ենք, մեր շարժման նոր սկիզբ և նոր էջ ենք բացում հայ ժողովրդի պատմության մեջ. այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարել է «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Միասին պայմանավորվել ենք, որ այս իշխանությունների հեռացման համաժողովրդական պահանջը պետք է դարձնենք համաժողովրդական պայքար և այս օրվանից սկսած Նիկոլը և Նիկոլի իշխանությունը օր ու արև չպետք է ունենա Հայաստանում։
Մենք այսօրվանից սկսում ենք բողոքի զանգվածային ակցիաներ։ Բաժանվում ենք 4 ուղղություններով՝ Մաշտոցի խողոտա-Ամիրյան, Սայաթ-Նովա-Աբովյան, Բաղրամյան-Մոսկովյան և Կինո Նաիրիի դիմաց։ 4 ուղղություններով մենք կշարունակենք մեր անհնազանդության ակցիաները՝ այս իշխանություններին ցույց տալու իրենց հեռացման պահանջը։ Քանի Նիկոլը կա մեր երկրում կայունություն, խաղաղություն և հանգստություն չի լինելու։
Սա մեկ գործողությամբ ակցիա չէ, պլանավորված, ծրագրավորված, համառ, հետևողական գործողությունների արդյունքում մենք հասնելու ենք այս իշխանությունների հեռացմանը», - նշել է Սաղաթելյանը։