|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Պայմանավորվել ենք՝ այս չարիքի կառավարության հեռացման պահանջը դարձնել համաժողովրդական պայքար՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ազատության հրապարակում հանրահավաքից հետո 4 ուղղությամբ անհնազանդության երթերի ավարտին՝ ամփոփելով բողոքի ակցիաները։
«Այսօր մենք պայմանավորվել ենք, որ այս չարիքի կառավարությունը՝ Նիկոլը՝ իր իշխանությունով, այլևս արև չի տեսնելու։ Այսօր մենք պայմանավորվել ենք, որ պետք է հեռացնել այս չարիքի կառավարությանը, և միասին կերտել հզոր, առաջատար գիտությամբ, ժամանակակից բանակով, զարգացած տնտեսությամբ ազգային պետություն»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը ՀՀ կառավարության շենքի առջև։
Նա հարցրեց ցուցարարներին՝ համաձա՞յն եք, և պատասխանը եղավ՝ այո՛։
Մանրամասն՝ տեսանյութում․