Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հասարակության, ինչպես նաև ԶԼՄ-ների ուշադրությունն այս օրերին սևեռված է Մարտի 1- ի գործով դատավարության վրա, բազմաթիվ վերլուծություններ են արվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հավաստիացրեց, որ դատավարության ընթացքը նաև ՀՅԴ-ի ուշադրության կենտրոնում է. «Չնայած այն հանգամանքին, որ հայտարարվեց այն մասին, թե Մարտի 1-ի զոհերի մեղավորների հարցը բացահայտված է, այս պահին, փաստորեն, զոհերի մեղավորների հարցը չի քննվում դատարանում: Իհարկե կուզենայինք, որ նշված հանագամանքը քննվեր առաջին հերթին: Մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու դատավարական ընթացքը, հետևում ենք և մեր տեսակետները պարբերաբար կհայտնենք»:
Հարցին՝ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ սահմանադրական կարգի տապալում եղել է, թե ոչ, Սաղաթելյանը պատասխանեց. «Իհարկե հետաքրքրում է, դա քաղաքական ենթատեքստ ունի: Դեռևս ամռանը մենք հայտարարում էինք՝ անհրաժեշտ է, որ այն մեղադրանքը, որն առաջադրված է Ռոբերտ Քոչարյանին, լինի իրավաչափ: Եվ ընդհանրապես մեր երկրում տեղի ունեցող ցանակացած դատավարության արդյունքների հետ կապված՝ մեր հասարակությունը պետք է որևէ կասկած չունենա»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ Դաշնակցությունը ժամանակին վատ հարաբերություններ չի ունեցել Ռ. Քոչարյանի հետ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչն ընդգծեց, որ Ռ. Քոչարյանի իշխանության տարիներին ՀՅԴ-ն համագործակցել է նրա հետ. «Այդ համագործակցությունը ունեցել է արդյունքներ մեր երկրի համար: Այս պահի դրությամբ՝ մեր օրակարգում Ռոբերտ Քոչարյանին աջակցելու կամ չաջակցելու խնդիր չկա դրված: Մենք հետեւում ենք դատավարությանը եւ ընթացքում հանդես կգանք քաղաքական գնահատականներով»:
Մանրամասները՝ տեսանյութում: