կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-23 18:34
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ ասել ենք՝ ուժի մեջ է, Փաշինյանն օր ու արև չի ունենալու․ Իշխան Սաղաթելյան

Ոստիկանների կողմից բռնի ուժ կիրառելը կրկնակի է պարտավորեցնում, կրկնեմ՝ իրենք մոռացել են, թե ես որ կուսակցությունն եմ ներկայացնում և որն է մեր կարգախոսը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Արամ Մանուկյանի արձանի մոտից մեկնարկած անհնազանդության երթից առաջ լրագրողների հետ զրույցում։

«Նահանջ չկա մինչև վերջ, այս չարիքին հեռացնելու ենք։ Ինչ ասել ենք՝ ուժի մեջ է, ինքն օր ու արև չի ունենալու և իրեն թույլ չենք տալու պետական ապարատի տեռորի միջոցով պահել իր բռնապետությունը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․