Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Նիկո՛լ, հեռացիրը» դա միայն կոչ չէ, դա հայ ժողովրդի պահանջն է՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դեպի ԱԺ երթի ժամանակ, որտեղ էլ պետք է անցկացնեն Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք։
«Այսօր վարչապետը հարցուպատասխանի է գնալու ԱԺ․ մենք գտնում ենք, որ ԱԺ-ն հարցուպատասխանի ժամանակ չունի, պետք է մի օրակարգով նիստ անի՝ քննարկի Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը, իսկ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հերթական սուտ խոսելու առիթ պետք է չունենա, ինքը ընդամենը մեկ բան պետք է անի՝ ներկայացնի հրաժարականի տեքստը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ այս պահանջով են գնում բողոքը արտահայտելու։
Նա վստահեցրեց, որ բողոքի ակցիաները լինելու են խաղաղ, իրենց պահանջը պետք է տեղ հասցնեն, որովհետև «Նիկո՛լ, հեռացիրը» միայն կոչ չէ, դա հայ ժողովրդի պահանջն է և Փաշինյանի հեռացումով մենք հնարավորություն կունենանք փրկելու մեր հայրենիքը։
«Օր օրի շարժումը թափ է հավաքում, դուք դա ձեր աչքով տեսնում եք։ Ես չեմ պատկերացնում, որ հայ մարդը կարողանա հանդուժել այն ղեկավարությանը, որի կառավարման հետևանքով կորցրինք մեր հայրենիք Արցախի 70 տոկոսը, ունենք 5 հազար զոհ և չեմ կարծում, որ հայ մարդու արժանապատվությունը թույլ տա, որ Նիկոլը շարունակի մնալ այդ պաշտոնին և մսխել մեր պետականության վերջին փշուրները»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանի համոզմամբ՝ այս իշխանություններին հնարավոր չէ վստահել, քանի որ իրենք հողատու, դավաճանած, երկիրը անդունդի եզրին հասցրած իշխանություններ են։
Նա նշեց, որ ՀՀ նոր իշխանություններին որոշելու է ժողովուրդը իր քվեարկության միջոցով։
Մանրամասն՝ տեսանյութում․