Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցած մեծ հանրահավաքից հետո մայրաքաղաքի մի շարք փողոցներում տեցի ունեցան երթեր: Տվյալ փողոցներում երթևեկությունը բավականին երկար ժամանակ կաթվածահար էր եղել: Հանրահավաքի մասնակիցները բողոքի ակցիաներն ավարտեցին Հանրապետության հրապարակում, որտեղ, ամփոփելով օրը, ՀՅԴ Հայատանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը դիմեց ներկաներին.
«Այսօր մենք պայմանավորվեցինք մի քանի կարևոր բան, որը միասին առաջիկա օրերին պետք է իրականացնենք. առաջինը՝ մենք պայմանավորվել ենք, որ այս չարիքի կառավարության հեռացման պահանջը դարձնենք համաժողովրդական պայքար, որ այս չարիքի կառավարությունը Նիկոլայի իշխանությունով այլևս արև չի տեսնելու, որ պետք է հեռացնենք այս չարիքի կառավարությանը և միասին կերտենք հզոր, առաջատար, ժամանակակից բանակով, զարգացած տնտեսությունով ազգային պետություն:
Այս պայքարը կանգ չի՛ առնելու. մենք երկուշաբթի օրվանից շարունակելու ենք ամբողջ մայրաքաղաքում, այնուհետև՝ մարզերում, նույնիսկ՝ Հայաստանի հեռավոր գյուղերում մեր անհնազանդության բողոքի ակցիաները: Առանց դադարի, նոն ստոպ ակցիաներով այս չարիքի կառավարությունը պետք է հեռանա, և վե՛րջ:
Երկուշաբթի օրը, ժամը 18:00-ին, Կոմիտասի Պրահայի այգու դիմացից սկսում ենք անհնազանդության երթ: Այդ երթը տարբերվելու է մեր մյուս արժանապատվության երթերից, որովհետև այն անհնազանդության երթ է լինելու:
Եվ վերջում, մենք միասին պայմանավորվել ենք, առանց շտապելու, առանց հապաղելու՝ պլանավորված, հետևողական համառ քայլերի արդյունքում հասնելու ենք այս չարիքի կառավարության հեռացմանը:
Դուք այսօր ցույց տվեցիք, որ մեր ժողովրդի մեջքը կոտրել չի լինի: Մեզ պարտության տարավ այս շենքում նստած սրիկան, դուք այսօր ցույց տվեցիք, որ մենք կարող ենք ընկած տեղից վեր կենալ, թեկուզ վիրավոր, մեջքներս ուղղենք և գնանք մեր երազած հայրենիքի կառուցման հետևից: Մենք հաղթելու ենք. հաղթելու ենք սրանց, մեր թշնամիներին և վերականգնելու ենք մեր կորցրածը: Ես նորից կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ովքեր այսօր հրապարակում չէին, եկեք կանգնեք մեր կողքին, եկեք, որ մեր կորցրած արժանապատվությունը վերականգնենք, որ քշենք այս չարիքի կառավարությանը և միասին կառուցենք մեր երազանքի հայրենիքը»: