Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Նման բան անելու համար, պարտադիր չի ադրբեջանցի լինել: Ինքը ինչ որ արել ա, արել ա իրա էրեխեքի դեմ»,- ԱԺ-ում Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի` ԵԽԽՎ-ում երեկ հնչեցրած հարցին` ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը:
Ըստ պատգամավորի` եթե Փոստանջյանը նախագահին բան ուներ ասելու, այստեղ թող ասեր, «աշխրահի առաջ չի կարելի ասել»: «Ոնց որ մարդու աղջիկը կամ թեկուզ բարեկամը մի քիչ որ թերություն ա ունենում, հելնում են փողոցում են գոռո՞ւմ: Բա մենք էդ մարդիկ ե՞նք, էդ ազգն ե՞նք: Չէր կարելի: Համենայն դեպս, նման բան չեն ասում հայ ժողովուրդին: Ես համարում եմ, որ դա հայ ժողովուրդին ա ասել, ոչ թե անհատական նախագահին»,- նշեց գեներալը:
Հարցին, թե, այդուհանդերձ, նախագահը կազինոյում խաղո՞ւմ է, գեներալ-պատգամավորը պատասխանեց. «Ես չգիտեմ, քո արեւ, իմ արեւ, կյանքիս մեջ, թե իմացել եմ, ամոթ ինձի: Ես ընդհանրապես կյանքիս մեջ թե կազինո չեմ մտել, ոչ էլ նման բան գիտեմ»: