|
Փոխարժեքներ
07 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
Դաշնակցականի երդումը սովորական երդում չէ՝ նման «հորս արև, մորս արև» առօրյա երդումներին, դրա համար էլ ոչ բոլորն են կարողանում դառնալ դաշնակցական՝ ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական հարցերի գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ՀՅԴ շարքերից երիտասարդների արտաքսվելու թեմային:
Նա պարզաբանեց, որ երբ ժողովը կայացնում է որոշում, բոլորը դառնում են մեկ զինվոր այդ նպատակի իրագործման համար, իսկ դրանից հետո, երբ անձը գնում է այլ ուղղությամբ, արժանանում է համապատասխան պատժի:
ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի կողմից Երևանի «Արամ Մանուկյան» կենտրոնում դեկտեմբերի 5-7-ը կազմակերպվել էր եռօրյա համահայկական խորհրդաժողով՝ ՀՅԴ երիտասարդական-ուսանողական 27 միությունների մասնակցությամբ։ Օրակարգային հարցերն առնչվում էին Հայաստանի, Արցախի, Ջավախքի և Սփյուռքի երիտասարդներին:
Ամփոփելով խորհրդաժողովը՝ Արշակ Մեսրոպյանն ասաց․ «Դաշնակցական երիտասարդները հանձնառու են հզոր, ընկերվար, ժողովրդավար և ազգային արժեքներ կրող պետություն կերտելու, այնպես որ մեր գործողություններն ուղղված են լինելու այս նպատակին»։
Մեսրոպյանը նշեց, որ երիտասարդները աշխատում են նաև համայնքային պայմաններում և այնտեղ, որտեղ կա հայ, դաշնակցական երիտասարդները ունեն անելիք: