«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն է:
Բանախոսը վստահ է.
- Սեպտեմբերի 27-ից այս իշխանությունները մի հարց են լուծել՝ կռվել՝ պարտվելու համար:
- Մեր նպատակն է՝ կանխել նոր զիջումները. քանի դեռ կան սրանք, մեր հայրենիքը վտանգի մեջ է:
- Այն օրը, երբ կհասկանանք, որ մանդատից հրաժարվելն է մեր օրակարգից բխող միակ ճանապարհը, իհարկե, մանդատները վայր կդնենք:
- Իրենք չպետք է որոշեն՝ «Հայաստան» խմբակցությունից՝ ո՞վ, որտե՞ղ է լինելու, ո՞ր պատվիրակության կազմում: Արթուր Ղազինյանին 10-րդ անգամ առաջադրելն էլ սկզբունքի հարց է:
- Իշխանությունն անընդհատ փորձում է տպավորություն ստեղծել, իբրև թե ջերմ, համերաշխ, կառուցողական մթնոլորտում ենք աշխատում, նրանք առիթներ են ստեղծում՝ լուսանկարում են, լուսանկարներն էլ օգտագործում են ստեղծած տպավորությունը հասարակության շրջանում տարածելու համար:
- Մենք հայտարարել ենք, որ արմատական ընդդիմություն ենք և չենք պատկերացնում համագործակցել այն իշխանության հետ, որը մեր երկիր աղետ է բերել:
- Մենք այսօրվա արտախորհրդարանական իրական ընդդիմադիր ուժերի հետ հարց չունենք, մեր թիրախը իշխանությունն է:
- Մենք մեղք չունենք, որ այսօրվա արտախորհրդարանական ուժերը ԱԺ-ում չեն, մենք շատ կուզեինք, որ նրանք լինեին խորհրդարանում, և միասին լայն ճակատ ունենայինք:
- Նոյեմբերի 8-ին նախատեսվող հանրահավաքը ոչ թե մեկ քաղաքական ուժի, այլ ՀՀ քաղաքացու հանրահավաքն է:
- Քանի դեռ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կա այսօրվա իշխանությունը, Հայաստանի գլխին կախված է նոր կապիտուլյացիայի վտանգը:
- Մենք պետք է ձևավորենք համահայկական դիմադրություն և այնպիսի մթնոլորտ, որպեսզի կանխենք մեր երկրին սպառնացող բոլոր վտանգները:
- Այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը դիմադրում է Հայաստանին պարտադրվող նոր զիջումներին, ինքն իր հայտարարություններով թշնամուն Հայաստանի նոր տարածքներ է նվիրում: Ինքը դիմադրություն ցույց տվող մարդկանց շարքից հանում է, մեկուսացնում:
- Իշխանությունը պահելու համար Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի, ամեն քայլի պետք է տարածք կտա, պետք է նոր մարդկանց կձերբակալի, ճակատագրեր կխեղի:
- Խաղաղություն մենք կարող ենք ունենալ այն ժամանակ, երբ ունենանք այնպիսի հասարակություն, որը պատրաստ կլինի կռվել հանուն արժանապատիվ խաղաղության:
- ԱԺ-ում ողջ գործիքակազմից օգտվելով, բոլոր ճակատներով պայքարելու ենք. գնաճի մասին էլ ենք խոսելու, Սևանի խնդիրների մասին էլ…
- Սա ապիկար իշխանություն է, որը չի սպասարկում մեր երկրի շահերը:
- Մարդիկ օրերով հերթ են կանգնում պատվաստվելու համար, բայց պայմաններ չեն ստեղծում, հիմա դրա մեղավորներին են գտել՝ եկեղեցի, ընդդիմություն. ցանկացած ոլորտում կան մեղավորներ ու պատասխանատուներ, բացի իրենցից:
- Նիկոլն ունի մեկ խնդիր՝ իշխանությունը պահել, ուրիշ ոչինչ չի հետաքրքրում, և հանուն դրա կարող է զոհաբերել բոլորին՝ ընտանիքի անդամներից սկսած, քաղաքական շրջապատով վերջացրած:
- Մեր բոլորի նպատակը հայրենիքը փրկելն է, իսկ դրա համար անհրաժեշտ է փրկվել այս իշխանություններից:
- Էս մարդը երկիրը տարավ պարտության՝ կռվելով՝ պարտվելու իմիտացիա անելով:
- Մենք հասկանում ենք, որ քննիչ հանձնաժողովը շոու է լինելու, կան նշանակված մեղավորներ. ո՞նց եք պատկերացնում՝ Քոչարյան Անդրանիկը օբյեկտիվորեն քննի Նիկոլ Փաշինյանի գործունեությունը. դա անհնարի՛ն է:
- Ընդդիմությունը պետք է լրջորեն քննարկի՝ մասնակցի՞ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, թե՞ ոչ, իսկ եթե մասնակցի, ապա ի՞նչ ֆորմատով: